Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Պուտինը ցավակցել է Զելենսկուն և Ռոհանիին

Պուտինը ցավակցել է Զելենսկուն և Ռոհանիին
08.01.2020 | 17:24

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցական հեռագրեր է հղել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն և Իրանի նախագահ Հասան Ռոհանիին՝ Թեհրանի մերձակայքում ուկրաինական ուղևորատար ինքնաթիռի վթարի կապակցությամբ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Ուկրաինական ինքնաթիռը, որում 167 ուղևոր է եղել, կործանվել է Թեհրանի «Իմամ Հոմեյնիի» անվան միջազգային օդանավակայանի մոտ թռիչքից անմիջապես հետո։

Դիտվել է՝ 686

Մեկնաբանություններ